Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Ատրպատականի նահանգապետին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարքն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արեւմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանում ԻԻՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Արմավիրի մարզի հետ տնտեսական համագործակցության շուրջ խնդիրները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անրադարձել է Հայաստանի եւ Իրանի ջերմ ու բարեկամական հարաբերություններին՝ ուրախություն հայտնելով դրանց խորացման համար։ Վեհափառ Հայրապետը գնահատանքի ու շնորհակալական խոսք է հղել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին` իրանահայության նկատմամբ ցուցաբերած բարի վերաբերմունքի եւ աջակցության համար: Նահանգապետ Վահիդ Ջալալզադեն իր շնորհակալությունը եւ ուրախությունն է հայտնել Հայաստանում, մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու համար:

Նա շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին գահակալության 11-րդ տարեդարձի կապակցությամբ` բարի նշան եւ հիշարժան համարելով տարեդարձի օրերին իր այցելությունը Մայր Աթոռ: Մեծարգո նահանգապետն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն` ի մասնավորի Նորին Սրբությանը` ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերին քննադատական արձագանք տալու համար:

Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը նշել է, որ Հայ եկեղեցին անընդունելի է համարում այլոց սրբությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն։ Հանդիպման ավարտին պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռի թանգարան:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ