Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում շահագործման հանձնվեց նոր հոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում շահագործվող 18 հորերին այսօր ավելացավ եւս մեկը: Ստորգետնյա հորի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռեւս 2006թ-ին: Այն ամենատարողունակն է բոլոր շահագործվողների շարքում. իր ծավալով 1.6 անգամ գերազանցում է մինչ այս առկա հորերից ամենախոշորին: Նոր ստորգետնյա հորը լրացուցիչ` շուրջ 20 մլն խմ բնական գազ պահեստավորելու հնարավորություն է տալիս` այսպիսով, պահեստավորվող գազի ընդհանուր ծավալը հանրապետությունում հասցնելով 138-140 մլն խմ-ի: Լրագրողների հետ ճեպազրույցում «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Ռոլանդ Ադունցը օրը համարեց խորհրդանշական, քանի որ այսօր շահագործման հանձնված ստորգետնյա հորը առաջինն է` կառուցված 1986 թվականից ի վեր:

Նրա խոսքով, այն ապահովում է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման եւ էներգետիկայի անվտանգ ու անխափան օգտագործումը: Ռ. Ադունցի տեղեկացմամբ, ստորգետնյա պահեստարաններում եղած գազի պաշարը, հատկապես ձմռանը, երբ գազի սպառումն ամենաշատն է լինում, շուրջ մեկ ու կես ամիս կարող է բավականացանել հանրապետության պահանջարկը: Նա այսօր բարձրաձայնեց մի կարեւոր խնդրի մասին, ըստ որի` հորերի շրջակայքում գտնվող հողերը սեփականաշնորհվում են: «Պահպանված չէ նույնիսկ նվազագույն հեռավորություն, ըստ որի` շինությունները հորերից գոնե 300 մ հեռավորության վրա պետք է գտնվեն:

Ներկայիս վիճակը բոլոր առումներով վտանգավոր է: Եթե այս հարցին լուծում չտրվի, մենք ստիպված կլինենք այդ հորերի շահագործումը կանգեցնել»,- ասաց Ռ. Ադուցը: Նշենք, որ «ՀայՌուսգազարդը» ներկայում կառուցում է եւս երկու հոր, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել 2013թ-ին: Դրանց օգտագործման դեպքում «ՀայՌուսգազարդ»-ը մինչեւ 2013 թվականի ավարտը հնարավորություն կունենա պահեստավորել 170-180 մլն խմ բնական գազ, ինչ էականորեն կբարձրացնի երկրի սպառողներին գազամատակարարման հուսալիության աստիճանը, ինչպես նաեւ հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները