Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ԱՊՀ լրագրողների խմբին

1 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ԱՊՀ լրագրողների խմբին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարքն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ Ղազախստանից Հայաստան ժամանած մի խումբ լրագրողների՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու ԱՊՀ երկրների լրագրողական միությունների կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանի:

Նորին Սրբությունը ողջունել է լրագրողների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որից հետո նրանց հնարավորություն է ընձեռվել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Վեհափառ Հայրապետին։ Ի պատասխան այդ հարցումների՝ Նորին Սրբությունն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս վիճակին, հոգեւոր կյանքում իրականացվող միջոցառումներին ու եկեղեցաշինական աշխատանքներին, Վրաց եկեղեցու հետ հարաբերություններին եւ այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում