Հասարակական

Ն.Ս.ՕՏ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Մոնրեալի քաղաքապետին

1 րոպեի ընթերցում

Ն.Ս.ՕՏ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Մոնրեալի քաղաքապետին

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեյին՝ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը, ողջունելով քաղաքապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել Կանադայի իշխանություններին, որ անտարբեր չեն եղել հայոց մեծագույն ողբերգության նկատմամբ եւ դեռ 17 տարի առաջ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեյն իր ջերմ շնորհակալությունն է հայտնել ընդունելության համար: Ծանոթանալով Մայր Աթոռի թանգարաններում պահվող հայ հոգեւոր մշակույթի գանձերն` մեծարգո քաղաքապետը ցանկություն է հայտնել դրանք ցուցադրել նաեւ Մոնրեալի ժողովրդին, որպեսզի դրանք հիշեցնեն նրանց այն արժեքների մասին, որոնք մոռացման ենթակա չեն եւ որոնցով պետք է ապրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում