Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Դեր Զորի նահանգապետ Հուսեյն Առնասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Դեր Զորի նահանգապետ Հուսեյն Առնասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը, ողջունելով նահանգապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, վերհիշեց 2001թ. իր այցը Դեր Զոր։

Անդրադառնալով հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությանը՝ Վեհափառ Հայրապետը շնորհակալական զգացումով է նշել Սիրիայի ժողովրդի ու իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ։ Նորին Սրբությունը երախտագիտությամբ ընդգծել է նաեւ, որ 1915թ. Մեծ եղեռնի տարիներին ցեղասպանությունից մազապուրծ շատ հայորդիներ իրենց ապաստանն են գտել արաբ ժողովրդի մոտ։

«Թող Աստված երկնքից խաղաղություն իջեցնի ձեր աստվածասեր ժողովրդի վրա, խաղաղություն, որը խարսխված է արդարության վրա: Մենք միշտ կհիշենք մեր հանդիպումները, որոնք ոչ միայն ուրախության, այլեւ երախտագիտության զգացում են առաջացնում մեր մեջ հանդեպ Սիրիո ժողովրդի: Եկեղեցու օրհնությունը հովանի լինի ձեզ վրա եւ շնորհազարդի բարի գործերի համար: Այդ օրհնությունն անկասկած պիտի ավելի պտղաբերի եւ արդյունավորի ձեր ընթացքը», - իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել է նաեւ Միրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին: Մեծարգո նահանգապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները