Հակոբ Սերոբյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության մրցավար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի կողմից նշանակվել Է հոկտեմբերի 16-24-ը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության մրցավար եւ սպասարկելու Է այս մրցաշարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի մարմնամարզության եւ ակրոբատիկայի ֆեդերացիայում, Հ.Սերոբյանն առաջին անգամ չԷ վարում նման մրցաշարեր, նա Հայաստանի միջազգային կարգի ամենափորձառու մրցավարն Է, միաժամանակ աշխատում Է նաեւ որպես մարզիչ: