Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց Վանաձորի հայորդաց տունը

4 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում այսօր կայացավ Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը կրող հայորդաց տան նորակառույց շենքի օծման հանդիսավոր արարողությունը: Վանաձորի Դիմաց թաղամասում գտնվող, ամերիկահայ բարերարներ Սարգիս եւ Ռութ Բեդեւյանների նվիրաբերած միջոցներով կառուցված գեղեցիկ շինության օծման արարողությունը կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի հայորդաց տներ գործում են Երեւանում (Նոր Նորքում, Արաբկիրում, Մալաթիայում եւ Քանաքեռում), իսկ երեքը` մարզերում (Վանաձորում, Աշտարակում եւ Էջմիածնում):

20 տարուց ավելի տնակայի պայմաններում գործող Վանաձորի հայորդաց տունն ունեցավ իր հոյակերտ մասնաշենքը, ուր արդեն իսկ հաճախում է 400 երեխա: Եռահարկ (մեկ կիսանկուղային հարկով) շինությունը կառուցվել է «Ա. Հակոբյան» ՍՊԸ-ի շինարարների ջանքերով. կազմակերպության ղեկավար Արթուր Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ շինարարական աշխատանքներն սկսվել էին 2006թ.-ին: Շուրջ 3500 քառակուսի մետր տարածք ընդգրկող մասնաշենքն ունի 16 դասասենյակ, երկու ընդարձակ դահլիճ, կից` սպորտային դահլիճ, դրսում` բասկետբոլի եւ թենիսի խաղադաշտեր` իրենց տրիբունաներով, առանձին կաթսայատուն, լիովին կահավորված է: Շինարարության նախահաշվային արժեքը կազմել է 583 մլն դրամ:

Բացման հանդիսավոր արարողությունից, հայորդյաց տան մուտքը եզրափակող ժապավենը կտրելուց հետո բոլորը հնարավորություն ունեցան շրջելու մասնաշենքում, ծանոթանալ երեխաների համար ստեղծված պայմաններին: Հանդիսությունների դահլիճում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց օծման արարողությունը, որից հետո ներկաներին` վանաձորցիներին եւ հյուրերին, ուղղված խոսքով հանդես եկավ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նա շնորհավորեց վանաձորցիներին. «Վաղուց էինք սպասում, այս գեղեցիկ եւ հիշարժան օրվան, թե երբ պետք է հայորդյաց նորակառույց տունն իր դռները բացի մեր զավակների առջեւ»:

Բոլոր ելույթ ունեցողներն, այդ թվում` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, շնորհակալական խոսքեր հղեցին բարերարներին` Սարգիս եւ Ռութ Բեդեւյաններին, որոնք նաեւ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին էին «նվիրել» Լոռու մարզկենտրոնին: Ներկաները հոտնկայս ծափերով ողջունեցին տեր եւ տիկին Բեդեւյաններին, որոնք եւս շնորհավորեցին բոլորին, ինչպես նաեւ շնորհակալական խոսքեր հղեցին իրականացված աշխատանքներում իրենց վաստակն ունեցողներին, մասնավորապես` շինարարներին:

«Ինչո՞ւ չունենանք, ինչո՞ւ երեխաները թողնեն երկիրն ու գնան: Յուրաքանչյուր հայորդաց տուն կարող է հաճախել 750-1000 երեխա: Ահա, վայելեք եւ լավ պահպանեք»,- ասաց Սարգիս Բեդեւյանը: Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայորդաց տան մանկավարժներին եւ ծնողներին պատգամեց երեխաների մեջ տեսնել Աստծո պատկերը. «Ինչ անում եք երեխաների համար, անում եք Տիրոջ համար»,- ասաց նա: Հանդիսության վերջում իրենց երգով ու պարով ներկաներին ողջունեցին Վանաձորի եւ Նոր Նորքի հայորդաց տների սաները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում