Հասարակական

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հրավիրվել է Իրան

1 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հրավիրվել է Իրան

ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի փոխնախագահը պաշտոնական նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին եւ հանուն պետության ու Կրոնների, մշակույթների երկխոսության կենտրոնի` հրավիրել Նորին Սրբությանը պաշտոնական այցելություն կատարել Իրան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, հրավերը փոխանցել է Լիբանանում Իրանի դեսպանության մշակութային կցորդ Մուհամեդ Հուսեին Զադեն: Հանդիպման ընթացքում Արամ Ա կաթողիկոսն ու մշակութային կցորդն անդրադարձել են քրիստոնյա-իսլամ երկխոսության կարեւորությանը, որն հատկապես Միջին Արեւելքում իր դրական ազդեցությունը պետք է ունենա` գոյակցությունից գործակցություն առաջնորդելով երկու կրոնների հետեւորդներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում