Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության օրվա առթիվ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայոց անկախ պետականության զոհված բազում հայորդիների անմահ հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հուշահամալիրին Ամենայն Հայոց Հայրապետը եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ են դրել, ապա Նորին սրբությունը կատարել է աղոթք մայիսյան հերոսամարտերում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար: Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է նաեւ Հանրապետական մաղթանք:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները