Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասված է.

Սիրելի ժողովուրդ հայոց,

հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ աստվածակառույց Սուրբ Էջմիածնից եւ շնորհավորում Հանրապետության օրվա տոնական առիթով:

Այսօր ոգեկոչում ենք հայրենի պետականության վերականգնման նվիրական հիշատակները: Հարյուրամյակների դադարից հետո մեր ժողովրդի մղած մայիսյան հերոսական մարտերում ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Հայկական պետականության վերականգնումը ձեռք բերվեց անվեհեր ու սխրալից մաքառումով մեր ժողովրդի զավակների: Զինվոր, գյուղացի, հոգեւորական օրհասական պահին ռազմի դաշտ էին գնում մահն անտեսելով, անդադար հնչող զանգերի ներքո մեր եկեղեցիների եւ իրենց հավատավոր հոգիներում կոչը Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի` հայոց գոյամարտի նոր Ղեւոնդ երեցի: Փրկվեց հայրենի փոքրիկ հողակտորը, որի վրա ծածանվեց հայոց պետականության դրոշը: Առաջին հանրապետության հռչակումը պատմության շրջադարձային իրադարձություն էր, որ եղավ նաեւ վկայությունը մեր ժողովրդի ձգտումների` կառուցելու ժողովրդավարական, իրավական ու ընկերային պետություն, ազատ ու արդար հասարակական կյանք: Այս ավանդները, հայրենիքի հանդեպ սերը այսօր պիտի առաջնորդեն մեր կյանքը, ոգի ու խրախույս դառնան մեր ջանքերի ու գործերի համար, որպեսզի կառուցենք ապահով, բարօր ու երջանիկ գալիքը մեր ազատ հայրենիքի ու ժողովրդի:

Աղոթում ենք առ Աստված, որ խաղաղության մեջ պահի Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը, հավատքի մեջ հաստատուն, իր տեսիլքներին հավատարիմ պահպանի համայն մեր ժողովրդին: Թող Տերն ու պարգեւատուն ամենայն բարյաց շնորհազարդի եւ առատ բարիքներով օրհնի աշխարհասփյուռ հայ կյանքը»:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները