Ըստ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի՝ Թուրքիայի առաջնորդները կոչ են արել Իլհամ Ալիևին՝ դառնալ Բաքու-Ջեյհանի երկրորդ ճարտարապետը
2 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Իբրահիմ Նաբիօղլուն ադրբեջանական «Զերկալոե թերթի թղթակցին հայտնել է, որ իր 10 տարիների պաշտոնավարության ընթացքում երբեք ականատես չի եղել, որ մեկօրյա այցի ընթացքում որևէ երկրի ղեկավար Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում այնքան հագեցած ծրագիր իրագործի, ինչպես դա հաջողվել է անել Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիևին: Հերքելով լուրերն այն մասին, որ Ադրբեջանի վարչապետի մեկօրյա այցի հիմնական նպատակը Անկարա եղել է քաղաքական պաշտպանություն հայցելը, ադրբեջանցի դիվանագետն ասել է, որ նման պաշտպանություն Ի.Ալիևը ստացել է «այդ այցից շատ ավելի վաղե, և որ վերջերս կատարված այցի նպատակը եղել է Թուրքիայի առաջին դեմքերի հետ երկու եղբայրական երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի քննարկումը, այն հարցը, թե սկզբունքորեն ինչ նոր շեշտադրումներ կարող է անել այդ հարաբերություններում Իլհամ Ալիևի ղեկավարությամբ գործող ադրբեջանական կառավարությունը: Ըստ դիվանագետի, Թուրքիայի առաջնորդների հետ Ի.Ալիեւի հանդիպումներում հատուկ թեմա են եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարի և գազի «Շահդենիզե հանքահորի հետ կապված հարցերը: Թուրք առաջնորդները միաձայն կոչ են արել Ի.Ալիևին՝ դառնալ ԲԹՋ էներգատարի երկրորդ ճարտարապետը իր հոր՝ Հեյդար Ալիևից հետո: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը և Ի.Ալիևը հանդես են եկել աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկությամբ՝ ԲԹՋ-ի նախագծի իրագործումն ավելի արագացնելու համար: Կողմերն այն կարծիքին են հանգել, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է ուժեղ ռազմավարություն մշակեն «տարածաշրջանային և անդրազգային էներգետիկական ուղիների հարցերումե: «Թուրքիայի վարչապետը և արտգործնախարար Աբդուլա Գյուլը միասնական կարծիք են հայտնել, որ այնպիսի երիտասարդ քաղաքագետի մուտքը մեծ քաղաքականություն, ինչպիսին Ի.Ալիևն է, ոչ միայն հատուկ ազդակ կտա թուրք-ադրբեջանական հարաբերություններին, այլեւ Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը և արտաքին աշխարհի հետ նրա փոխգործողություններին արդյունավետ դինամիզմ ու թարմ շունչ կհաղորդիե, ասել է դիվանագետը: