Հասարակական

Բաքվում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի այցի դեմ

2 րոպեի ընթերցում

Բաքվում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի այցի դեմ

ԲԱՔՈՒ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» (ՂԱԿ) կանանց թեւը բողոքի ակցիա է անցկացրել Բաքվում կրոնական առաջնորդների միջոցառմանը Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մասնակցության դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ANS PRESS» գործակալությունը, «Գյուլիստան» պալատի մոտ հավաքված ակցիայի մասնակից կանայք վիրավորական բովանդակությամբ լոզունգներ եւ կոչեր են հնչեցրել Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին: Նրանց ընդառաջ է դուրս եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի պետ Ալի Հասանովը, որին չի հաջողվել հանգստացնել բողոքավորներին: Այնուհտեւ միջամտել է ոստիկանությունը, որը ցրել է բողոքի ակցիան: ՂԱԿ անդամների մյուս խումբը ապրիլի 25-ին բողոքի ակցիա է կազմակերպել «Սերհեդչի» մարզապալատում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը հայ մարզիկների մասնակցության դեմ:

Ըստ «ANS PRESS»-ի, ՂԱԿ կողմից անցկացված բողոքի ակցիաների արդյունքում մրցումները երեք անգամ դադարեցվել են: ՂԱԿ տուժած անդամներից մեկը հոսպիտալացվել է, 6-ը ձերբակալվել եւ տարվել են ոստիկանական բաժանմունք, երեքին նախազգուշացում է արվել: ՂԱԿ փոխնախագահ Իլգար Ալիեւին ամբողջ գիշեր պահել են ոստիկանական բաժանմունքում: ՂԱԿ նախագահ Աքիֆ Նաղին տարվել է Բաքվի 34-րդ ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան նախազգուշացում անելուց հետո բաց են թողել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում