Հասարակական

Ադրբեջանի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդը հրավիրել է Գարեգին Բ-ին Բաքվում մասնակցելու ԱՊՀ 2-րդ միջտարածաշրջանային խաղաղարարական համաժողովին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդը հրավիրել է Գարեգին Բ-ին Բաքվում մասնակցելու ԱՊՀ 2-րդ միջտարածաշրջանային խաղաղարարական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլ Առաջինի միջոցով հրավիրել է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին այցելելու Բաքու` այնտեղ առաջիկայում կայանալիք ԱՊՀ 2-րդ միջտարածաշրջանային խաղաղարարական համաժողովին մասնակցելու համար:

Այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը կոչ արեց Գարեգին Երկրորդին այցելել Բաքու եւ համաժողովում ներկայացնել Հայ Առաքելական եկեղեցու տեսակետները տարբեր հարցերի շուրջ: Կիրիլ Առաջինի խոսքով, հոգեւորականները եւս ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացներում եւ այդ առումով անչափ կարեւոր են երկու երկրների հոգեւոր հայրերի հանդիպումները: «Մենք պետք է կարողանանք ստեղծել համապատասխան միջավայր եւ նպաստենք խնդրի հանգուցալուծմանը»,- ասաց Կիրիլ Առաջինը:

«Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ Ձեր հանդիպումները մեծապես կնպաստեն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության վերջնական հաստատմանը»,-ի դիմելով Ամենայն Հայոց կաթողիկոսին` ընդգծեց Կիրիլ Առաջինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում