Տարածաշրջանային

Ադրբեջանա-ռուսաստանյան հարաբերություններում մեծ առաջընթաց Է ձեռք բերված, հայտարարել Է նախագահության թեկնածու Իլհամ Ալիևը

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վարչապետ, երկրի նախագահության թեկնածու Իլհամ Ալիևն այն կարծիքին Է, որ վերջին երեք տարվա ընթացքում ադրբեջանա-ռուսաստանյան հարաբերություններում մեծ առաջընթաց Է ձեռք բերվել: Ազգային հեռուստատեսությամբ չորեքշաբթի երեկոյան հանդես գալով նախընտրական ելույթով, նա ընդգծել Է, որ «Ադրբեջանը և Ռուսաստանը հաջողությամբ փոխգործակցում են շատ հարցերումե: «Երկու երկրների միջև ոչ մի չլուծված խնդիր չկաե,- ասել Է Իլհամ Ալիևը: Նա նաև նշել Է, որ Ադրբեջանին հաջողվել Է բարեկամական հարաբերություններ կարգավորել փաստորեն բոլոր հարևան երկրների և տարածաշրջանի ու աշխարհի խոշոր պետությունների հետ: Դա, 42-ամյա քաղաքական գործչի կարծիքով, հնարավոր դարձավ «Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հաջող դիվանագիտությանե շնորհիվ: Հետևելով իր ընտրարշավը հոր օգտին օգտագործելու իր տված խոսքին (Հեյդար Ալիևը նույնպես քվեարկվելու Է նախագահության պաշտոնի համար), Ալիև-կրտսերը երկրի բոլոր նվաճումները շաղկապել Է Ադրբեջանի ներկայիս նախագահի քաղաքականության հետ: «Այդ քաղաքականության այլընտրանք չկա, նա Ադրբեջանին բերել Է կայունություն, հանգստություն և բարօրությունե,- հայտարարել Է վարչապետը: Նա հույս Է հայտնել, որ ընտրողները հոկտեմբերի 15-ի ընտրություններում դարձյալ կքվեարկեն Հեյդար Ալիևի օգտին: Իլհամ Ալիևը նաև հայտարարել Է, որ ընդդիմությունը դատապարտված Է պահպանելու իր իրավավիճակը, քանի որ նրա օգտին ոչ մի կոնկրետ գործ չի նշված: «Այն, ինչ նրանք չկարողացան անել՝ գտնվելով իշխանության գլուխ, արեցինք մենքե,- ասել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում