Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ130

1 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ130

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց օրվա առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մարտի 8-ի տոնական առիթով:

Մեր մաղթանքն է, որ ընտանեկան հարկից ներս եւ արդի ժամանակներում նաեւ պետական-հասարակական անդաստանում նշանակալի դերակատարություն ունեցող կանայք Աստծո օրհնությամբ արդար ու բարի արգասիքներով արդյունավորեն իրենց առաքելությունը, նոր ձեռքբերումներով եւ հաջողություններով զարդարեն իրենց, մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքը:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի բոլոր տիկնանց եւ օրիորդաց, նրանց սրտերում միշտ զորավոր պահի հավատքն առ Աստված, անմնացորդ նվիրումի ու հավատարմության ոգին առ Հայրենին եւ ընտանիքը: Երկնային շնորհներ, երջանիկ ու օրհնյալ կյանք Ձեզ, սիրելի մայրեր եւ քույրեր»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում