Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը աջակցություն կորոնի Անկարայում…

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիևը և արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիևը մեկօրյա այցով սեպտեմբերի 8-ին կմեկնեն Անկարա: Թուրքական ինտերնետային ntvmsnbc թերթը գրում է, որ դիտորդների մեկնաբանությամբ, այցի ընթացքում Ի.Ալիևը Թուրքիայի իշխանություններից խնդրելու է հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանել իր թեկնածությունը: Ալիև-կրտսերն ու Վ.Գուլիևը իրենց թուրք գործընկերների հետ հանդիպումներում թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին հարցերի հետ քննարկելու են նաև Իրաքին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում