Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթաղիկոսը հովվապետկան այցով եղել է Երուսաղեմում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթաղիկոսը հովվապետկան այցով փետրվարի 15-16-ը եղել է Երուսաղեմում: Հայրապետական պատվիրակության կազմում էին Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանն` իբրեւ գավազանակիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկավական համակարգից, Թել Ավիվի Բեն Հուրյոն օդանավակայանում Գարեգին Բ Հայրապետին դիմավորել են Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները, Իսրայելի իշխանությունների, հայկական համայնքի ներկայացուցիչները: Գլխադիր Ս. Հակոբոս մատուռում աղոթքից հետո Սրբոց Հակոբյանց Մայր Եկեղեցում Գարեգին Բ կաթողիկոսն օրհնության խոսքով դիմել է հոգեւորականներին, կրթական հաստատությունների սաներին, հավատացյալներին: Երեկոյան Երուսաղեմի հայոց միաբանությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ նշել է Թորգոմ պատրիարքի գահակալության 20, քահանայության 70 եւ ծննդյան 91 ամյակը: Հանդիսությանը մասնակցել են Ղպտի, լատին, հույն ուղղափառ, այլ եկեղեցիների ներկայացուցիչներ: Հանդիսության ընթացքում ընթերցվել է Թորգոմ Պատրիարքին Հայաստանի Հանրապետության բարձրագույն` «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրելու մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է հայտնել վաստակաշատ հոգեւորականին եւ նրան փոխանցել պետական բարձրագույն պարգեւը: Փետրվարի 16-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ շարունակվել է պատրիարքարանի միաբանական ժողովը: Քննարկվել են Սուրբ երկրում Հայ եկեղեցու ունեցվածքի պահապանման ու տնօրինման, ինչպես նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության առջեւ ծառացած այլ խնդիրներ: Ամենայն Հայոց Հայրապետը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելել են Ս. Հարության տաճար` խոնարհվելու եւ իրենց ուխտը նորոգելու Տիրոջ գերեզմանի առջեւ:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ