Իլհամ Ալիևը Թուրքիա մեկնելու պաշտոնական հրավեր է ստացել
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նորանշանակ վարչապետ Իլհամ Ալիևը Թուրքիա պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել: CNN-turk հեռուստատեսությանը հայտնելով այդ մասին, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ասել է, որ այդ հարցը քննարկվել է երկու երկրների վարչապետների հեռախոսային խոսակցության ժամանակ: Բացի այդ, հրավերը անձամբ Ադրբեջանի կառավարության ղեկավարին հանձնել է Բաքվում Թուրքիայի դեսպան Ունալ Չևիքոզը: Ներկայումս դիվանագիտական ուղիներով ճշտվում են այցի ժամկետները, որը պետք է կայանա մոտ ժամանակներում: