Տարածաշրջանային

Ս.Աբիև. «Բանակը Իլհամ Ալիևի կողմն էե

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաýար Աբիևը ադրբեջանական խաղաղարար անձնակազմը Իրաք ուղարկելու արարողության ժամանակ հայտարարել է, որ «Իլհամ Ալիևի վարչապետ նշանակվելու իրողությունը պետք է գնահատվի որպես իրադարձություն՝ Ադրբեջանի պետականության պատմության մեջ և հանդիսանում է այն հսկայական աշխատանքի տրամաբանական արդյունքը, որ նա կատարել է մինչ այդ ժամանակըե: Ըստ ադրբեջանական «Զերկալոյիե, դրա հետ միասին հիշեցնելով, որ օրերս մեկնարկելու է Ադրբեջանի նախագահի թեկնածուների քարոզարշավը, Աբիևը նշել է, թե հավատում է, որ «Ադրբեջանի զինված ուժերի զինվորներն ու սպաները իրենց ձայնը կտան զինված ուժերի գերագույն հրամանատար Հեյդար Ալիևինե: Դիտորդները հակված են այդ հայտարարության մեջ խորը քաղաքական մոտիվներ տեսնել: Փաստորեն, պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքը, որը դարձել է դատախազության և ոստիկանության ղեկավարների Ի.Ալիևին վարչապետ նշանակելու վերաբերյալ պաշտպանական հայտարարությունների յուրօրինակ շարունակությունը, ընդդիմությանը և միջազգային կառույցներին ցուցադրեց, որ այդ երկրի զինված ուժերը նույնպես աջակցում են նախագահի որդուն: Այդ կարևոր գործոնը ավելի է մեծացնում վարչապետի հնարավորությունները Ադրբեջանի նախագահը դառնալու համար, քանի որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ իրավապահ մարմինները և բանակը, թեև պետք է կանգնած լինեն քաղաքականությունից դուրս, մինչեւ հիմա Ադրբեջանի իշխանական շրջանակների համար հիմնական զենքն են ներքաղաքական պայքարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում