Տարածաշրջանային

ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. Ադրբեջանի վարչապետի պաշտոնում Իլհամ Ալիևի նշանակումը լիովին համապատասխանում Է այդ երկրի Սահմանադրությանը

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի որդուն՝ Իլհամ Ալիևին այդ անդրկովկասյան հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելը «լիովին համապատասխանում Է նրա Սահմանադրությանը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտում այսպես են մեկնաբանել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունում երկուշաբթի օրը իրականացված կադրային փոխատեղումները: Ելույթ ունենալով լրագրողների համար կանոնավոր կերպով անցկացվող ճեպասուլիսում, ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ üիլիպ Ռիքերը հիշեցրել Է, որ «(ադրբեջանական) Սահմանադրության 118 հոդվածի համաձայն վարչապետը նշանակվում Է նախագահի կողմից Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) համաձայնությամբե: «Խորհրդարանի անդամները պատշաճ կերպով տվել են իրենց համաձայնությունըե,- նշել Է ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի վարչակազմը «տրամադիր Է վարչապետ Ալիևի հետ փոխգործակցել ամերիկա-ադրբեջանական երկկողմ կապերն ընդգրկող հարցերի լայն սպեկտրի շուրջ, հենց որ նա ձեռնամուխ լինի իր նոր լիազորությունների կատարմանըե: «Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ կաշխատենք տնտեսական և ժողովրդավարական բարենորոգումների շարունակման նպատակով, այդ թվում (Ադրբեջանի նախագահի) այս աշնանը կայանալիք ընտրությունների (առողջ) մթնոլորտ ստեղծելու համարե,- ընդգծել Է üիլիպ Ռիքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում