Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հ. Շմիդթին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾին, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթին: Ինչպես «Արմենպրեսե-ի հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` Նորին սրբությունն արդյունավետ առաքելություն է մաղթել նրան Հայաստանում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մայր Աթոռի եւ Գերմանիայի դեսպանատան միջեւ ձեւավորված սերտ կապերին, Գերմանիայի հայոց թեմի գործունեությանը, Գերմանիայի հայ համայնքի կյանքին եւ նրա հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքին: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրել է նաեւ, որ Մայր Աթոռի մի քանի միաբաններ ներկայումս բարձրագույն կրթություն են ստանում Գերմանիայի տարբեր հոգեւոր հաստատություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում