Արաբական թմբուկի վարպետ Ս. Սարգիսյանը Արամ Ա. կաթողիկոսի կողմից պարգեւատրվել է «Ս. Մեսրոպ Մաշտոցե շքանշանով
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական թմբուկի հանրահայտ վարպետ Սեդրակ Սարգիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի կողմից պարգեւատրվել է «Ս. Մեսրոպ Մաշտոցե շքանշանով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 6-ին կաթողիկոսարանի «Կիլիկիաե թանգարանի «Կյուլպենկյանե սրահում տեղի ունեցած հանդիսության ժամանակ Արամ Ա. կաթողիկոսն իր հայրապետական գնահատանքին է արժանացրել Ս. Սարգիսյանին, որի արվեստը չափազանց բարձր է գնահատվում Միջին Արեւելքի ու հատկապես արաբական երաժշտության մեջ: Հանդիսությանը ներկա են եղել եւ հայ երաժիշտի մասին գնահատանքի խոսքեր ասել Լիբանանի պաշտոնատար անձինք, պատգամավորներ, լիբանանցի հայ ու արաբ արվեստագետներ: Նրանք, մասնավորապես, ասել են, որ այսպիսի երաժիշտները ոչ միայն հայությանը, այլեւ ամբողջ Լիբանանին ու արաբական աշխարհին պատիվ են բերում: Արեւելյան թմբկահարության արվեսոտում նոր նվաճում արձանագրած Սեդրակ Սարգիսյանը բնատուր տաղանդով զարմացրել է արաբական աշխարհը` իր արվեստով «դպրոցե դառնալով նաեւ մի շարք արաբ մեծանուն արվեստագետների համար: