Թուրքիայի վարչապետը հանդիպել է Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Արամ Աթեշյանի հետ
1 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչե կառավարական տան իր աշխատանքային գրասենյակում հանդիպել է Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Արամ Աթեշյանի հետ: Թուրքական «Ջիհանե գործակալության համաձայն, 45 րոպե տեւած հանդիպումից հետո որեւ է հայտարարություն չի արվել: