Կալկաթայի հայ համայնքը տոնախմբել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 10-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալկաթայի հայ համայնքը նոյեմբերի 1-ին մեծ հանդիսավորությամբ տոնախմբել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության 10-րդ տարեդարձը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանից, հնդկահայ հավատացյալները, ճեմարանի սաները, ուսուցիչները, բազմաթիվ հյուրեր Կալկաթայի Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցել են տոնախմբությանը, որը նախաձեռնել էին հնդկահայոց հոգեւոր հովիվ, ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը եւ եկեղեցական խորհրդի անդամներ Սյուզան Ռուբենը, Սունիլ Սոբթին: Օրվա պատարագիչն էր հայր Խորենը, որը հայրապետական մաղթանքում նշել է, որ հայրենիքից հեռու, աշխարհի տարբեր կողմերում սփռված յուրաքանչյուր հայ թանկ եւ կարեւոր է Հայոց Հայրապետի համար: «Բառերով դժվար է արտահայտել Նորին Սրբության վեհանձնությունը եւ խոսել նրա անձի ներշնչող ներկայության մասինե,- ասել է նա: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տասնամյակի առթիվ Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքում կառուցվել է բարեգործական բուժկենտրոն, որը անվանվել է «Գարեգին Բ կաթողիկոս բարեգործական բուժարանե: Պատարագից հետո հոգեւոր հովվի նախագահությամբ կատարվել է նորակառույց բժշկարանի օրհնության եւ բացման արարողությունը: Բարեգործական բուժկենտրոնը կծառայի կարիքավորներին, կունենա բժիշկ եւ բուժքույր, ծառայությունները կմատուցի անվճար` Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու հովանավորությամբ: Բուժկենտրոնի բացմանը հաջորդել է Հայոց Մարդասիրական ճեմարանի երգչախմբի պատրաստված համերգային ծրագիրը եւ հյուրասիրություն:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները