ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով «Հեռուստամարաթոն 2009ե-իշրջանակում Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթե հյուրանոցում տեղի է ունեցելբարեգործական դրամահավաք-ճաշկերույթ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստանե համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա «Հեռուստամարաթոն 2009ե ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթե հյուրանոցում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակացել են ռուսաստանաբնակ շուրջ 80 հայազգի գործարարներ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հանգանակված գումարներն ուղղվելու են Շուշիի զարգացման ծրագրերին: Դիմելով միջոցառմանը մասնակից մեր հայրենակիցներին` Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է. «…Ինչպես գիտեք, սկսվել է «Հայաստանե համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը, որը հաճախ իրավամբ կոչվում է նաեւ «ազգային տուրքե։ Այս անգամ մեր հանգանակություններն ուղղվելու են Շուշի քաղաքի զարգացման ծրագրերին։ Այն Շուշին, որ Արեւելյան Հայաստանի կրթական ու մշակութային կենտրոններից էր, այն Շուշին, որով մենք մշտապես հպարտացել ենք, այսօր մեր աջակցության կարիքն ունի։ Աշխարհում երեւի քիչ կան այնպիսի բարդ ճակատագիր ունեցող քաղաքներ, ինչպիսին Շուշին է։ Մեր տարածաշրջանում չի եղել մի պատերազմ, որի ընթացքում մեծապես չտուժեր մեր գեղեցիկ բերդաքաղաքը։ Բավական է հիշել, որ վերջին երկու հարյուր տարում Շուշին առնվազն տասնհինգ անգամ ձեռքից ձեռք է անցել։ Դրանով այն տասնապատիկ ավելի թանկ է մեզ համար։ Ես ձեզ կոչ եմ անում շռայլորեն մասնակցել հանգանակությանը, ինչպես դարեր շարունակ վայել է եղել մեր բարեգործներին ու մեկենասներին։ Մենք ինչ էլ որ տանք, ավելին չենք տալու, քան այն արյունը, որ տվեցին Շուշին մեզ վերադարձրած ազատամարտիկները։ Արժանի լինենք նրանց սուրբ գործին: Մենք շատ ենք եւ մենք ուժեղ ենք բոլոր այն հայորդիներով, բոլոր նրանցով, ովքեր այս պահին բառիս բուն իմաստով ժայռերի մեջ են եւ Արփա-Սեւան թունելն են նորոգում՝ օր առաջ Սեւանին ջուր հասցնելու համար, ովքեր հեռավոր Արգենտինայում հայ երեխաներին սովորեցնում են հայկական պար պարել, որովհետեւ հավատում են Կոմիտաս վարդապետի այն խոսքերին, թե «ազգային դաստիարակության ամենահզոր միջոցը հայկական պարն էե, ովքեր այս պահին Արցախում զենքը ձեռքներին հսկում են մեր ժողովրդի խաղաղությունն ու արարումը, ովքեր Ցեղասպանության ցավի աղաղակը չեն կարողանում այլ կերպ հնչեցնել, քան օտար լեզվով եւ ռոք երաժշտության միջոցով, որովհետեւ անհնար է ավելի բարձր ճչալ, ովքեր Թուրքիայում հայերեն ու թուրքերեն թերթ են հրատարակում իրենց հոգու խոսքն ասելու համար, որ երբեմն հավասարազոր է դառնում նահատակության, ովքեր չեն հոգնում եւ չեն հուսահատվում շատ երկրների հասարակությունների բոլոր շերտերին եւ հատկապես պաշտոնյաներին պարզաբանելուց, որ մենք ծարավի ենք արդարության, ովքեր Լիբանանում ռազմական գործողություններից հետո հայկական դպրոցներ են նորոգում։ Մենք ուժեղ ենք այն դեռահաս տղաներով ու աղջիկներով, ովքեր մեկիկ-մեկիկ զանգահարում են ու Արցախի համար փող են հանգանակում։ Բոլոր այն հայորդիներով՝ լինեն քարտաշ, մեկենաս, թե ճարտարապետ, ովքեր այս պահին Երեւանում մատենադարանի նոր շենք կամ Արցախում հիվանդանոց են կառուցում։ Նրանցով, ովքեր Ամերիկայից մինչեւ Հնդկաստան ու Ավստրալիա հայկական պատարագ են մատուցում Աստծո ամեն կիրակի։ Նրանցով, ովքեր չեն ընդունում Հայաստանի ներկա քաղաքական ուղեգիծը, եւ նրանցով, ովքեր ընդունում են։ Այն հայորդիներով, ովքեր ýիզիկապես մեզ հետ չեն, բայց մշտական ներկայություն ունեն մեր հոգեւոր-մշակութային, գիտական ու քաղաքական կյանքում։ Դրանք մեր մեծերն են, ովքեր ներկա սերունդներին են կտակել հարուստ քաղաքակրթություն, նաեւ` հայ լինելու հպարտություն եւ պարտականություն։ Մենք ուժեղ ենք բոլոր հայորդիներով, ողջ հայությամբե: Դրամահավաք-ճաշկերույթի ընթացքում նվիրաբերված գումարների չափը եւ նվիրատուների անունները «Հայաստանե համահայկական հիմնադրամը կհրապարակի հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 26-ին:

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ