1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Հայազգի ձյուդոյիստուհի Անահիտ Մխիթարյանը հասավ բացառիկ հաջողության, դառնալով Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում ավարտված Ռուսաստանի կանանց ձյուդոյի չեմպիոնը բացարձակ՝գերծանր քաշային կարգում: Ինչպես հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ýեդերացիայում, 48կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ եւս մեկ հայազգի մարզուհի՝ Գայանե Հարությունյանը: