3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: üուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգեոներներն իրենց թիմերում գերազանց են հանդես գալիս: Մասնավորապես, Ուկրաինայի առաջնության շրջանակներում Դոնեցկի «Մետալուրգիե կազմում իր հերթական գոլն է խփել Հենրիխ Մխիթարյանը: «Մետալուրգըե սեփական հարկի տակ ընդունել էր «Չեռնոմորեցինե եւ հաղթանակ տարել 2:0 հաշվով: Հ. Մխիթարյանը հանդիպման վերջին րոպեին դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ` գնդակը դարպասապահի գլխավերեւով անկացնելով դարպասը: Արարատ Առաքելյանն այս խաղում փոխարինման է դուրս եկել եւ խաղադաշտում անցկացրել երեք րոպե: Ուկրաինայի առաջնությունում Եղիշե Մելիքյանի «Զարյանե 2:1 հաշվով հաղթանակի է հասել «Իլյիչեւեցիե նկատմամբ: Ե. Մելիքյանը մասնակցել է ողջ հանդիպմանը: Արգենտինայի առաջնությունում իր հերթական գոլերն է խփել Խոակին Պողոսյանը: Վերջինիս թիմը` «Նյուելզ օլդ Բոյզըե, մրցակցի հարկի տակ հանդիպել էր «Վվելես Սարսýիլդինե եւ հայազգի հարձակվողի երկու գոլերի շնորհիվ հասել հաղթանակի` 2:1 հաշվով: Խ. Պողոսյանն Արգենտինայի նոր մեկնարկած առաջնությունում արդեն դարձել է 4 գոլի հեղինակ: Ընդգծենք, որ այս հացղթանակից հետո «Նյուելզ օլդ Բոյզըե մրցաշարային աղյուսակում բարձրացել է երրորդ տեղ: Բելառուսի «ԲԱՏԷե-ի կազմում գոլի հեղինակ է դարձել նաեւ Հովհաննես Գոհարյանը: «Բատեե-ն ընդունել էր «ՄՏԶ-ՌԻՊՕե-ին, իսկ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Այս գոլը հայազգի հարձակվողի երկրոդ գնդակն էր Բելառուսի ավարտվող առաջնությունում, որում կրկին ժամկետից շուտ չեմպիոն է հռչակվել «ԲԱՏԷե-ն: Դանիական «Ռանդերսիե կազմում իր տեղը հիմնական կազմում հաստատել է Ռոբերտ Արզումանյանը, ով նախկինում հանդես չէր գալիս հիմնական կազմում: «Ռանդերսըե հանդիպել էր առաջնության առաջատար «Օդենսեինե, իսկ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը մասնակցել է ողջ հանդիպմանը: Թել Ավիվի «Մակքաբինե, որտեղ ելույթ է ունենում Եղիա Յավրույանը, Իսրայելի առաջնության շրջանակներում հանդիպել է Ռամատ-Գանայի «Հապոելինե եւ հաղթանակ տարել 2:1 հաշվով: ՀՀ ընտրանու հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման երկրորդ կեսում` 68-րդ րոպեին, եւ մի քանի անգամ աչքի ընկել վտանգավոր հարվածներով, սակայն գոլի հեղինակ դառնալ չի հաջողվել: Այս հաղթանակից հետո «Մակքաբինե բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: