1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Երեւանում այսօր մեկնարկել է բադմինտոնի Հայաստանի ազգային առաջնությունը, որին մասնակցում է մայրաքաղաքի, Իջեւանի եւ Ստեփանակերտի 44 մարզիկ՝ 22-ը՝ տղամարդկանց, նույնքան՝ կանանց մրցաշարում: ՀՀ բադմինտոնի ýեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանն «Արմենպրեսե-ի հետ զրուցում ասաց, որ երկար աշխատանքից հետո ýեդերացիան կարողացավ կայունացնել այս մրցաշարի մասնակիցների թիվը` հասցնելով այն 44-ի: Նրա խոսքով, Հայաստանի բադմինտոնիստները, բացի մրցումներին ավելի հաճախ մասնակցելուց, հնարավորություն են ստացել յուրաքանչյուր մրցաշրջանում ամիսներով մարզվել եւ ընկերական հանդիպումներ անցկացնել Բուլղարիայի մայրաքաղաք Սոýիայի բադմինտոնի միջազգային օլիմպիական կենտրոնում: Սա ազդել Է մարզիկների պրոýեսիոնալ զարգացման վրա եւ անհրաժեշտ փորձ տվել նրանց: Դա արվում Է Բուլղարիայի բադմինտոնի ýեդերացիայի, այդ երկրի եւ միջազգային բադմինտոնի անվանի գործիչ Բյուզան Ղասաբյանի ու Բուլղարիայի «Խասկովոե բադմինտոնի ակումբի հետ սերտ համագործացության շնորհիվ: Ներկայումս խնդիր Է դրված զուհեռաբար զարգացնել Հայաստանում բադմինտոնի մասսայականությունը եւ մարզիկների հետագա որակական աճը: