1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ( թղթ.Զավեն Վարդանյան): Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը նոյեմբերի 20-ին Հարավային Կորեայում մեկնարկող աշխարհի առաջնության մրցաշարում ցանկանում Է հետեւել Հայաստանի երիտասարդ եւ պատանի ծանրամարտիկների փայլուն ելույթներին ընթացիկ մրցաշրջանում եւ մեդալներ նվաճել: Այս մասին այսօր «Արմենպրեսե-ին ասաց ՀՀ ծանրամարտի ýեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Ըստ նրա` Հայաստանի ծանրորդներն արդեն նախապատրաստվում են տարվա գլխավոր մրցաշարին, լավ մարզավիճակում են եւ առնվազն մի քանի քաշային կարգերում մեդալի իրական հավակնորդներ: Նրա խոսքով, 2009 թվականը Հայաստանի ծանրորդների համար հաջող մրցաշրջան Է եւ ավանդույթը չպետք Է խախտվի նաեւ դրա ավարտին: