«Փյունիկըե` Հայաստանի ýուտբոլի առաջնության առաջատար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ( թղթ.Զավեն Վարդանյան): Երեւանի «Արարատե լեգենդար ýուտբոլային թիմը, Հայաստանի ýուտբոլի առաջնության մրցաշարի 26-րդ փուլում սեփական խաղադաշտում ոչ-ոքի՝1:1, խաղալով Երեւանի «Բանանցիե հետ, պետք Է լքի ՀՀ ýուտբոլի բարձրագույն խումբը: Գոլերի հեղինակներ են դարձել արարատցի Ռոման Գարկուշան՝ 50-րդ րոպե, եւ Արսեն Բալաբեկյանը` «Բանանցիցե՝ 44-րդ րոպե: Երեւանի «Փյունիկնե այս փուլում 7:0 հաշվով սեփական խաղադաշտում ջախջախել է Կապանի «Գանձասարինե: Գոլերի հեղինակներ են դարձել՝ Մարկոս Պիզելլին՝ 15 եւ 21-րդ րոպեներ, Ալբերտ Թադեւոսյանը՝ 23 եւ 25-րդ, Սարգիս Հովսեփյանը՝ 61 եւ 76- րդ, երկուսն Էլ՝ 11 մետրանոցներից, Գեւորգ Ղազարյանը՝ 65-րդ րոպե: «Փյունիկըե փաստացի հերթական անգամ համարվում է չեմպիոն, քանի որ նրան հետապնդող Աշտարակի «Միկանե այս փուլում ոչ-ոքի` 2:2 է խաղացել մրցակցի խաղադաշտում Երեւանի «Ուլիսիե հետ: Գոլերը խփել են «Ուլիսիցե Հրայր Մկոյանը՝ 23-րդ, եւ Արթուր Քոչարյանը՝ 61-րդ րոպե, իսկ «Միկայիցե՝ Նարեկ Բեգլարյանը՝ 73-րդ, Ալեքսը՝ 87- րդ րոպեին: Այս փուլի վերջին խաղում Երեւանի «Կիլիկիանե 2:0 հաշվով սեփական հարկի տակ հաղթել է Գյումրիի «Շիրակինե եւ պահպանել իր տեղը բարձրագույն խմբում. գոլերի հեղինակներ են դարձել Սարգիս Մովսիսյանը՝ 12-րդ, եւ Հայկ Մկրտչյանը՝ 34-րդ րոպեին: Մինչեւ 17 տարեկան աղջիկների Հայաստանի ýուտբոլի հավաքականը հոկտեմբերի 24-ին Սերբիայում Եվրոպայի առաջնության ենթախմբային ընտրական մրցաշարի առաջին փուլում 0:19 ռեկորդային հաշվով պարտություն է կրել այս հասակային կարգի աղջիկների Ռուսաստանի թիմից: Հինգ գոլերի հեղինակ է դարձել Կոբելեւան, 2-ական` Աստանկովան, Պոզդեւան, Կոսկինենը եւ Օրլովան: Այսօր Հայաստանի ýուտբոլիստուհիները խաղալու են Իսպանիայի թիմի հետ: Հայաստանի ýուտբոլի ազգային հավաքականի ýուտբոլիստ Հովհաննես Գոհարյանը դարձել է Բելառուսի չեմպիոն այս երկրի Բորիսով քաղաքի ԲԱՏԵ թիմի կազմում: Բելառուսի ýուտբոլի առաջնության հերթական խաղում ԲԱՏԵ-ն ոչ-ոքի Է խաղացել Մինսկի ՄՏՁ ՌԻՊՈ թիմի հետ եւ Հ.Գոհարյանն իր թիմի 2 գոլերից մեկի հեղինակն Է դարձել: Իսկ արգենտինական «Նյուել Օլդ բոյզե թիմում հանդես եկող Խոակին Բոգոսյանը դարձել է 2 գոլի հեղինակ այս երկրի ýուտբոլի ազգային առաջնության հերթական խաղում «Վելես Սարսýիլդե ակումբի հետ` օգնելով իր թիմին հաղթել 2:1 հաշվով:

Հայերեն

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են