Տարածաշրջանային

Ադրբեջանի նախագահության թեկնածու Իլհամ Ալիևը մտադիր չԷ դուրս գալ իր հոր քաղաքականության շրջանակներից

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի նախագահի որդին, որը գրանցվել Է որպես պետության ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածու, հայտարարել Է, որ «իր նախընտրական ծրագիրը գտնվում Է Հեյդար Ալիևի վարած քաղաքականության շրջանակներումե: «Այստեղ խոսք անգամ լինել չի կարող որևԷ արմատական տարբերության մասինե, ասել Է նա նախօրյակին Բաքվում լրագրողների հետ զրուցելիս: Ալիև կրտսերն ընդգծել Է, որ համաձայնելով նախագահության համար իր թեկնածության առաջադրմանը, ինքը իր հիմնական նպատակն Էր համարում «եռանդագին մասնակցել հոր ընտրարշավին ե: Կարծում եմ, որ Ադրբեջանում Հեյդար Ալիևի վարած քաղաքականության այլընտրանք չկաե,- ասել Է Իլհամ Ալիևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում