Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 5-ին ընդունել է Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Քոչարյանին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, Վեհափառ Հայրապետը ողջունել է դեսպանի նշանակումը` նկատելով, որ Հայաստանն արտաքին աշխարհին ներկայացնելն առաքելություն է եւ վստահություն հայտնել, որ դեսպանն այդ առաքելությունը բարձր նախանձախնդրությամբ կկատարի: Վեհափառ Հայրապետը հավաստիացրել է, որ Կիլիկյան Աթոռը պատրաստ է միշտ զորավիգ կանգնելու դեսպանատան աշխատանքներին:

Հայերեն