Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր տիկնանց համախմբումիե հիմնադրման 50-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Ս. պատարագ, որին մասնակցել են «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր տիկնանց համախմբումիե անդամները: Նրանք այս օրերին Վեհափառ Հայրապետի հրավերով գտնվում են հայրենիքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորության ներքո նշելու Համախմբումի հիմնադրման 50-րդ տարեդարձը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, պատարագի ընթացքում Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանն ընթերցել է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության գիրը` «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր տիկնանց համախմբումիե հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ: «Մեր գահակալության նախընթաց տասը տարիներին Մենք եւս բազում առիթներ ենք ունեցել ուրախանալու Սուրբ Էջմիածնի Կրոնասեր տիկնանց համախմբումի կյանքի կոչած եկեղեցաշեն գործերով եւ փառաբանելու Բարձրյալն Աստծուն, որ մեր եկեղեցուն պարգեւել է ձեզ պես հավատավոր ու ծառայասեր դուստրեր: Ձեր գործերով դուք լուսավոր նոր էջեր եք հավելում մեր եկեղեցու պատմության մեջ եւ հավատավոր ընթացքով Ամենախնամ Տիրոջ օրհնությունը վաստակում ձեր, ձեր ընտանիքների եւ համայն մեր ժողովրդի համարե,-ասված էր Հայրապետական գրում: Սրբազան արարողությունից հետո Նորին Սրբության նախագահությամբ կատարվել է հոգեհանգիստ համախմբումի ննջեցյալ անդամուհիների հոգիների հանգստության համար, ովքեր իրենց կյանքով ու բարի գործերով հավաստել են իրենց սերն ու նվիրումը հայ ժողովրդի եւ Մայր եկեղեցու նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում