Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը հայտարարել Է, թե վարչապետի պաշտոնում իր նշանակվելը կատարվել Է Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլհամ Ալիևը հայտարարել Է, որ Ադրբեջանի վարչապետի պաշտոնում իրեն նշանակելն «իրականացվել Է միանգամայն երկրի Սահմանադրությանը համապատասխան և անհրաժեշտ իրավական արարողակարգերի պահպանմամբե: Այսօր լրագրողների հետ զրուցելիս նա առաջին անգամ հաղորդել Է, որ օգոստոսի 2-ին, երբ պետության ղեկավարը որդուն վարչապետ նշանակելու մասին նամակով դիմել Էր Ադրբեջանի խորհրդարանին, ինքը գտնվում Էր Անկարայում՝ նախագահ Հեյդար Ալիևի կողքին: Ալիև կրտսերն ընդդիմությանը մեղադրել Է այն բանում, որ նա զրպարտչական համաշարժում Է ծավալել իր դեմ: «Ի տարբերություն նրա, մենք զբաղվում ենք կոնկրետ աշխատանքով երկրի հետագա զարգացման համարե,- ասել Է վարչապետը: Անդրադառնալով Ադրբեջանի կացությանը, նա ընդգծել Է, որ «ամեն ինչ գտնվում Է վերահսկողության ներքո, կառավարությունն աշխատում Է և անհանգստանալու ոչ մի հիմք չկաե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում