Հասարակական

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Գարեգին Բ Ամենյան Հայոց կաթողիկոսի հետ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Ամենյան Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ԼՂՀ ղեկավարը կարեւորել է Վեհափառ Հայրապետի այցը Լեռնային Ղարաբաղ, նշելով, որ այն, ըստ ամենայնի, կնպաստի հանրապետությունում հոգեւոր կյանքի զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացման եւ Արցախում եկեղեցական կարեւոր միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին` Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը: ԼՂՀ նախագահը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը քննարկման ենթակա չեն: Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում