Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ԼՂՀ-ում կնախագահի Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումները

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 26-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր կնախագահի Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20- ամյակին նվիրված միջոցառումները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին սրբությանն ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Հայրապետի գավազանակիր Տ. Հովնան աբեղա Հակոբյանը եւ Տ. Պարթեւ աբեղա Բարսեղյանը: Սեպտեմբերի 26-ին Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ տեղի կունենա երեկոյան ժամերգություն, որից հետո կկատարվի անդաստան եւ խաչքարի օծման արարողություն: Սեպտեմբերի 27-ին Նորին սրբությունը Ս. Պատարագ կմատուցի Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցում, որի ավարտին կկատարվի Հանրապետական մաղթանք: Նույն օրը տեղի կունենա «Եկեղեցական գանձերե ցուցահանդեսի բացումը Արցախի Պատմա- երկրագիտական թանգարանում: Սեպտեմբերի 28-ին Վեհափառ Հայրապետը կմասնակցի Արցախի թեմին նվիրված լուսանկարների եւ թեմի կողմից հրատարակված գրականության ցուցահանդեսին, ինչպես նաեւ թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները