Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչե շքանշան է հանձնել Բաբկեն եւ Անահիտ Մկրյաններին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչե պատվո բարձր շքանշանով է պարգեւատրել տեր եւ տիկին Բաբկեն ու Անահիտ Մկրյաններին (ԱՄՆ, üիլադելýիա) հայ ժողովրդին եւ եկեղեցուն մատուցած օգտաշատ ծառայությունների համար: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիսության սկզբում ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը անդրադարձել է Մկրյանների բացառիկ կեցվածքին Հայոց եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Այնուհետեւ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանն ընթերցել է Հայրապետական սրբատառ կոնդակը, որտեղ անդրադարձ կար Մկրյանների գործունեությանը, վաստակին, բարեգործություններին: «Առ Աստված փառաբանական աղոթքն է Մեր հոգում, որ ազգս հայոց օրհնել է Ձեզ պես հավատավոր, ազգասեր, եկեղեցասեր ու Էջմիածնասեր զավակներովե,- ասվել է Հայրապետական կոնդակում: Ապա Նորին սրբությունը Հայոց եկեղեցու բարձրագույն պարգեւն է հանձնել Բաբկեն եւ Անահիտ Մկրյաններին: Բ. Մկրյանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել Հայոց Հայրապետին` իրեն բարձր գնահատանքի արժանացնելու համար։ Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունն է բերել Վեհափառ Հայրապետը: Նա մաղթել է, որ Բարձրյալ Տերը հանապազ զորավիգ ու աջակից լինի Մկրյանների ընտանիքին՝ «պարգեւելով քաջառողջ կյանքի բազում օրեր եւ գործոց մշտանորոգ հաջողություններե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում