ՀՀ եւ ԼՂՀ նախագահների մասնակցությամբ հանդիսավորապես բացվեց «Հայբիզնեսբանկե-ի վերակառուցված եւ կապիտալ վերանորոգված գլխամասային շենքը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Երեւանում` Նալբանդյան փողոցում, այսօր հանդիսավորապես բացվեց «Հայբիզնեսբանկե-ի վերակառուցված եւ կապիտալ վերանորոգված գլխամասային շենքը: Պատմական նշանակության այս շենքում 1918-1920թ.թ. տեղակայված է եղել Հայաստանի առաջին հանրապետության ýինանսների նախարարությունը, գանձատունը եւ գանձապետարանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ անձինք, գործարարներ: «Հայբիզնեսբանկե-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանի խոսքով` ýինանսական այս կառույցը հայաստանյան բանկային շուկայում ներկայանում է արդեն 18 տարուց ի վեր: Հատկապես վերջին 3 տարում այն այս համակարգում աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ: Նպատակադրված է բանկային համակարգում զբաղեցնել առաջատար հորիզոնականներ: Չնայած ýինանսական ճգնաժամին` բանկին հաջողվել է նաեւ այս տարի ապահովել զարգացման բարձր տեմպեր. բանկի ակտիվները վերջին 3 տարիներին աճել են մոտ 15 անգամ: Կապիտալն այս տարվա ընթացքում հասել է շուրջ 16 մլրդ դրամի: «Հայբիզնեսբանկե-ն ակտիվ է նաեւ վարկավորման շուկայում. վարկային պորտýելը ներկա դրությամբ շուրջ 35 մլրդ դրամ է: Մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը նախատեսվում է ավելացնել շուրջ 10 մլրդ դրամով: Այս պարագայում էական նշանակություն ունի Ազգային հիփոթեկային հիմնադրամի հետ համագործակցությունը, որի կողմից տրամադրված միջոցներով եւ սեփական գումարներով բանկն ավելացնում է, մասնավորապես, հիփոթեկային վարկավորման իր ծավալները: Այս շենքի կապիտալ հիմնանորոգման եւ վերազինման համար, Ա. Կիրակոսյանի տեղեկացմամբ, ներդրվել է շուրջ 1.5 մլրդ դրամ: Բանկն իր 20 մասնաճյուղերով ներկայացված է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր ելույթում բարձր գնահատեց բանկի ձեռքբերումները եւ գործունեության ընդլայնումը: 2006-ին բանկի բաժնետերերի փոփոխությունից հետո այն արագընթաց աճ է ապահովել. միայն տրամադրվող վարկերի ծավալի տարեկան միջին աճը եղել է 100 տոկոս: Այս տարվա ընթացքում տրամադրվող վարկերի ծավալն աճել է 25 տոկոսով: Այն Ազգային հիփոթեկային ընկերության վերաýինանսավորմանը ներկայացրել է ամենամեծ վարկային պորտýելը: