1 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հուլիսին ԱՄՆ-ից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 97,5 մլրդ դոլար, իսկ նախորդ ամսին կապիտալի զուտ արտահոսքի վերանայված ցուցանիշը եղել է 56,8 մլրդ դոլար: Այս տվյալները տեղ են գտել այն նյութերում, որոնք չորեքշաբթի հրապարակել է ԱՄՆ-ի ýինանսների նախարարությունը: 2009 թվականի հուլիսին օտարերկրացիների կողմից ամերիկյան երկարաժամկետ արժեթղթերի վաճառքները կազմել են 7,4 մլրդ դոլար (հունիսին, ըստ վերանայված տվյալների, գնումների ծավալը կազմել է 70,7 մլրդ դոլար): Օտարերկրացիների կողմից ամերիկյան կարճաժամկետ արժեթղթերի եւ դրամական այլ պարտավորությունների վաճառքը կազմել է 4,5 մլրդ դոլար (մեկ ամիս առաջ վաճառքը գրանցվել էր 38,1 մլրդ դոլարի չափով), իսկ կապիտալի արտահոսքը, որը գոյացել էր ամերիկյան եւ օտարերկրյա բանկերին պատկանող դրամական պարտավորությունների տարբերությունից, այս տարվա հուլիս ամսվա արդյունքներով կազմել է 85,7 մլրդ դոլար (նախորդ ամսին արտահոսք էր գրանցվել 89,5 մլրդ դոլարի մակարդակին):