1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Տոկիոյի ýոնդային սակարանում աճուրդներն ավարտվել են հիմնական գնանշումների նվազմամբ: Նիկեյ ինդեքսը, որն արտացոլում Է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի միջին գինը, կորցրել Է 73,26 կետ եւ հասել 10370,54 կետի նշագծին: Նվազումը կազմել Է 0,7 տոկոս: Առավել ընդգրկուն ՏՕՊԻԿՍ ինդեքսը, որը գրանցում Է սակարանի հեղինակավոր առաջին սեկցիայում ներկայացված բոլոր ընկերությունների արժեթղթերի փոխարժեքները, կորցրել Է 0,08 կետ եւ կանգ առել 939,44 կետի մակարդակին: Էժանացել են «Տոկիո Էլեկտրիկե եւ «Նիպպոն ստիլե ընկերությունների բաժնետոմսերը: