1 րոպեի ընթերցում
ՍՈՉԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում բացվել Է ութերորդ միջազգային ներդրումային համաժողովը: Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան, Կրասնոդարի երկրամասի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչովը: Համաժողովի գլխավոր թեմաներն են՝ Ռուսաստանի զարգացման ներդրումային ռազմավարությունը, Սոչիի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվելը, Էներգաարդյունավետությունը եւ հարկային համակարգի կատարելագործումը: Ներկայիս համաժողովի մասնակիցների ընդհանուր թիվը, որը կտեւի երկու օր, 2500 Է: Նրանց թվում են 28 պետությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ: