1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր աշխարհի ապրանքային սակարաններում աճուրդներն սկսվել են նավթի գների անկումով: Լոնդոնի սակարանում Բրենտ խառնուրդի նոյեմբերյան մատակարարումների արժեքն այսօր առավոտյան ընկել Է 28 ցենտով՝ բառելի դիմաց մինչեւ 71,27 դոլար: Նյու Յորքի ապրանքային սակարանների գիշերային Էլեկտրոնային աճուրդների ընթացքում, որտեղ դեռեւս շարունակվում Է տեխասյան բաց գույնի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ապառնագրերի կնքումը, դրանց արժեքն ընկել Է 40 ցենտով եւ բառելի դիմաց մինչեւ 72,07 դոլար: