Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել նոր ուսումնական տարվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական հաստատությունների տնօրինություններին, մանկավարժներին եւ դասախոսներին, ուսանողներին եւ աշակերտներին: Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ արգասավոր լինի նոր ուսումնական տարին, եւ մեր զավակները ուշիմությամբ ու ջանադրութամբ ամբարեն իրենց մատուցվող գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր ժողովրդին, մեր Հայրենիքին եւ Սուրբ Եկեղեցուն: Վաստակով լեցուն տարեշրջան ենք մաղթում կրթության գործի բոլոր նվիրյալներին, որ Աստծո օրհնությամբ շարունակեն բազմարդյուն ձեռքբերումներով զարդարել նոր սերունդ կրթելու եւ դաստիարակելու իրենց անխոնջ ջանքերը: Թող մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի շնորհները եւ խաղաղությունը միշտ լինեն մեզ հետ եւ բոլորի. ամենե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում