Ադրբեջանի նախագահի որդու՝ Իլհամ Ալիևի վարչապետ նշանակվելը տարանշանակ վերաբերմունք Է հարուցել ընդդիմության շրջանում
2 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի որդու՝ Իլհամ Ալիևի այսօր երկրի վարչապետ նշանակվելը տարանշանակ վերաբերմունք Է հարուցել ընդդիմության շրջանում: Երկրի նախագահության թեկնածու գրանցված Ժողովրդական ճակատի «միավորիչ թևիե նախագահ, խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս նշել Է, որ վարչապետի նշանակման հարցը պատկանում Է պետության ղեկավարի իրավասությանը: «Ես հուսով եմ, որ Ի.Ալիևը որպես վարչապետ պայմաններ կստեղծի, որպեսզի Ադրբեջանում վերջապես տեղի ունենան արդարացի և ժողովրդավարական ընտրություններե,- ասել Է Հասանգուլիևը: «Մուսավաթե ընդդիմադիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, այս իրավիճակում գլխավոր հարցը Թուրքիայում բուժվող նախագահ Հեյդար Ալիևի առողջական վիճակն Է: Մուսաբեկովն այն կարծիքին Է, որ նախագահի առողջական վիճակի մասին պաշտոնական եզրակացություն պետք Է տա թուրքական կողմը: Ադրբեջանի օրենքներով, նախագահի վաղաժամ հրաժարականի դեպքում նրա գործառույթները ժամանակավորապես անցնում են վարչապետին, իսկ պետության նոր ղեկավարի ընտրությունները պետք Է անցկացվեն երեք ամսվա ընթացքում: Իսկ եթե հրաժարականը տեղի Է ունենում ընտրարշավի շրջանում, ապա այն դադարեցվում Է, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում Է ընտրությունների նոր ամսաթիվ, որոնք նույնպես պետք Է անցկացվեն երեք ամսվա ընթացքում: Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 15- ին: Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկն էլ ինքը՝ Իլհամ Ալիևն Է: Ներկայումս, ինչպես հայտնի Է դարձել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվել են «Մուսավաթիե կենտրոնակայանում, որպեսզի քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը: