ԱՄՆ-ի նախագահը Իլհամ Ալիևին շնորհավորել Է Ադրբեջանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Իլհամ Ալիևին շնորհավորել Է Ադրբեջանի վարչապետի պաշտոնում գործունեության անցնելու կապակցությամբ: Ջորջ Բուշի հեռագրում ընդգծվում Է, որ այդ նշանակումը «ընկնում Է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի աճող ամուր երկկողմ կապերի ժամանակաշրջանինե: «Այն ժամանակ, երբ Դուք նախապատրաստվում եք առաջիկա ընտրություններին, մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ, Ձեր կառավարության, Ձեր խորհրդարանի հետ համագործակցությանը, Ձեր երկրի ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համարե,- ասվում Է հեռագրում: Բուշն այն կարծիքին Է, որ ահաբեկչության դեմ մղվող պայքարի, տարածաշրջանային անվտանգության, Էներգետիկայի, քաղաքական և տնտեսական կայուն բարենորոգումների ասպարեզում երկու երկրների փոխգործակցությունը Էլ ավելի կմերձեցնի ԱՄՆ-ին և Ադրբեջանին: Ջորջ Բուշը Իլհամ Ալիևին խնդրել Է իր հարգանքն ու աղոթքները հաղորդել հորը՝ նախագահ Հեյդար Ալիևին, որը, ինչպես նշվում Է հեռագրում, «հիմնական դեր խաղաց ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև կապերի կարգավորման գործումե: