Տարածաշրջանային

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի պաշտոնի թեկնածու Է գրանցել Իլհամ Ալիևին՝ պետության ղեկավար Հեյդար Ալիևի որդուն

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր երկրի նախագահի պաշտոնի համար թեկնածու Է գրանցել Իլհամ Ալիևին՝ պետության ղեկավար Հեյդար Ալիևի որդուն: Երկրում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 15-ին: Ի պաշտպանություն կրտսեր Ալիևի 50 հազարից ավելի ձայն Էր հավաքվել անհրաժեշտ նվազագույն 45 հազարի դեպքում: 42-ամյա Իլհամ Ալիևը հորից հետո դարձավ երկրորդը պետության ղեկավարի պաշտոնի 19 հավակնորդներից, որոնք պաշտոնապես գրանցվել են Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Ի.Ալիևը Ադրբեջանի պետական նավթաընկերության առաջին փոխնախագահն Է, բայց այնտեղ աշխատավարձ չի ստանում: Երկրի օրենքի համաձայն, խորհրդարանի պատգամավորը, որպիսին Իլհամ Ալիևն Է, պետք Է կամ հրաժարական տա զբաղեցրած պաշտոնից, կամ հրաժարվի հիմնական աշխատավայրի աշխատավարձից: Իսկ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի գործառույթները նա կատարում հասարակական հիմունքներով: Հավակնորդի միակ եկամուտը, դատելով փաստաթղթերից, նրա պատգամավորական ռոճիկն Է, որը Ադրբեջանում կազմում Է մինչև 500 դոլար: Բացի այդ, նախագահի որդին բաքվում ունի 245 քառակուսի մետր մակերեսով բնակարան: Ըստ փաստաթղթերի, նա չունի սեփական տուն և անձնական ինքնաշարժ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում