Տարածաշրջանային

Իլհամ Ալիևն այցելում Է հորը

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիևը երեկ մեկնեց Վաշինգտոն, որտեղ հանդիպում Է ունենալու ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, Ի.Ալիևը Օհայոյի նահանգի Քլիվլենդի կլինիկայում կայցելի հորը՝ նախագահ Հեյդար Ալիևին, որը օգոստոսի 3-ից բուժվում Է ԱՄՆ-ի այդ խոշորագույն բժշկական կենտրոններից մեկում: Բժիշկների եզրակացությամբ, 80-ամյա Հեյդար Ալիևը տառապում Է սրտային անբավարարությամբ և երիկամներից մեկի հետ կապված խնդիրներով: Ինչպես հայտարարել Է Ադրբեջանի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, առայժմ հայտնի չԷ, թե վարչապետը երբ Է վերադառնալու Բաքու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում