Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը նախագահական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ դադարեցրել Է Ադրբեջանի վարչապետի լիազորությունների կատարումը

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիևը ժամանակավորապես դադարեցրել Է իր լիազորությունների կատարումը, ինչը կապված Է նախագահական ընտրություններին մասնակցելու հետ, որոնք նշանակված են հոկտեմբերի 15-ին: Երկրի Նախարարների կաբինետն այսօր որոշում Է ընդունել օգոստոսի 6-ից նրան չվճարվող արձակուրդ տալ մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը: Ադրբեջանի կառավարության որոշման մեջ, որն այսօր տարածվել Է պաշտոնական կապուղիներով, ընդգծվում Է, որ «այդ քայլը ձեռնարկվել Է Ընտրական օրենսգրքի 69.2 և 70.1 հոդվածներին համապատասխան, որոնց համաձայն, նախագահության գրանցված թեկնածուները չեն կարող պետական պաշտոններ զբաղեցնելե: Կառավարության որոշմամբ, Ադրբեջանի վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրված Է նրա առաջին տեղակալի Արթուր Ռասի-զադեի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում