ՎԱՆԱՁՈՐ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան):
Կբարեկարգվի Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան (նախկին` Քիմիագործների) այգին:
Ինչպես «Արմենպրեսե-ին ասաց այգու երկու վարձակալներից մեկի` «Կառավարդանե ՍՊԸ-
ի տնօրեն Արթուր Դալլաքյանը, ներդրումային ծրագրով, որը կնքվել է 50 տարի
ժամկետով, առաջիկա 5 տարում այգում նախատեսվում է կատարել մինչեւ 70 մլն դրամի
ներդրում. կկառուցվեն սրճարաններ, թենիսի խաղահրապարակներ, կտեղադրվեն
կարուսելներ, կիրականացվեն բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ,
կվերանորոգվեն ջրավազաններն ու անցուղիները: