1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ներմուծվող գազի հոսքը դեկտեմբերի 17-ին` երեկոյան ժամը 23:20-ին, դադարեցվել էր` Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վթարի հետեւանքով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին «Հայռուսգազարդե ընկերությունից, վրացի գործընկերների ջանքերի շնորհիվ այսօր` ժամը 9:30, վերականգնվել է պահեստային գծով գազամատակարարումը ժամում 50 հազ. խմ ծավալով: Ներկայումս օգտագործվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի գազը, ինչը որեւէ կերպ չի անդրադառնա սպառողական շուկայում ռեժիմների վրա: Նախատեսվում է, որ մինչ երեկո մատակարարվող գազի ամբողջ ծավալը կվերականգնվի: